Ադրբեջանը բացահայտորեն սպառնում է նոր պատերազմով ու հայտարարում, թե անհրաժեշտության դեպքում ուժով կբացի «Զանգեզուրի միջանցքը», Ռուսաստանն չի արձագանքել, օրվա իշխանությունները վախվխելով հազիվ մի կես բերան առարկում են։Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։Սյունիքի շուրջ զարգացումները, երեկվա դեպքերը ինչ են հուշում, ինչ է կատարվում Հայաստանի հարավում։ Սյունեցիները Փաշինյանից դժգոհելու երևի թե ամենալուրջ պատճառներն ունեն․ նրանք այսօր անվտանգային լուրջ հարցերի առաջ են։ Սյունիքի երեկվա զարգացումները դիտարկե՞նք նախընտրական գործընթացների համատեքստում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանի հետ: