Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս

Ռոմանոս Պետրոսյանը նախարարական կլոր սեղանի ժամանակ խոսել է ադրբեջանական ագրեսիայի մասին

ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ հանձնակատար Ջոն Քերիի անձնական հրավերով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մասնակցել է այսօր կայացած նախարարական կլոր սեղանին։ Միջոցառումը նախորդում էր ապրիլի 22-ին կայանալիք առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, որը նախաձեռնվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից, ի նշան ԱՄՆ նոր վարչակազմի պատրաստակամությանը միանալու կլիմայի փոփոխության դեմ մղվող գլոբալ պայքարին։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կլոր սեղանին մասնակցում էին շուրջ 60 երկրի նախարարներ։

Հայաստանի ընտրությունը որպես մասնակից երկիր, պայմանավորված է կլիմայական բանակցություններում ունեցած նշանակալի ավանդով և երկրի կողմից նախաձեռնված ակտիվ գործողություններով՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և մեղմմանը։

Նախարար Պետրոսյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել մեր երկրի համար մեծ պատիվ է հանդես գալու նման բարձր մակարդակի նախարարական կլոր սեղանին։

Նախարարն իր խոսքում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից սահմանված հավակնոտ նպատակները և նախաձեռնված համարձակ քայլերը թույլ կտան գլոբալ մակարդակով կանխել կլիմայական ճգնաժամը։

Հայաստանում խնդիրն առավել արդիական է, քանի որ մենք համարվում ենք կլիմայի փոփոխության նկատմամբ 4-րդ առավել խոցելի երկիրը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ արդեն իսկ արձանագրելով 1.3°C ջերմաստիճանի բարձրցում և տեղումների կրճատում 9%-ով։

Նախարարը բարձր մակարդակի այս հարթակը օգտագործել է նաև ևս մեկ անգամ բարձրաձայնելու 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների մասին:

«Covid-19 համավարակով պայմանավորված ճգնաժամը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները զգալիորեն անդրադարձել են Հայաստանի կողմից իր կլիմայական պարտավորությունների իրականացման վրա։ Ադրբեջանական զինուժի կողմից կիրառված սպիտակ ֆոսֆոր պարունակող թերմիտային նյութերով լայնածավալ գրոհները անդառնալի վնաս են հասցրել շրջակա միջավայրին և էկոհամակարգին տարածաշրջանային մակարդակով՝ անտառային հրդեհներից, մինչև մթնոլորտի, հողերի և ջրային համակարգերի կայուն աղտոտում։

Նույնիսկ երկրի համար այս դժվարին ժամանակահատվածում, Հայաստանը ընդարձակ համագործակցություն է ծավալում՝ գլոբալ օրակարագում ներգրավվելու, ինչպես նաև հասարակությանը կլիմայական թիրախների շուրջ համախմբելու նպատակով։ Այդ մոտեցումը ենթադրում է ոչ միայն կլիմայական հավակնոտ նպատակների հռչակում, այլև տնտեսական զարգացման մոդելների վերաիմաստավորում՝ խթանելով անցումը առավել կայուն, ցածրածխածնային տնտեսության՝ կլիմայական աղետալի հետագծից խուսափելու նպատակով։ Վերջինս հստակ ձևակերպված է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC) 2020թ․ լրամշակված տարբերակում։ Ցածր ածխածնային անցումն ընկած է Հայաստանի էներգետիկ անկախության, էներգետիկ անվտանգության և կանաչ աճի հիմքում և մեր տեսլականը միտված է էկոհամակարգային մոտեցման, անտառվերականգնման, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա հիմնված հարմարվողականության ռազմավարությանը։ Որպես զարգացող և դեպի ծով ելք չունեցող երկիր Հայաստանը բարձր է գնահատում միջազգային օժանդակության անհրաժեշտությունը կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման նպատակով։

Այդ աջակցությունն իր նշանակալի ներդրումն ունի մեր երկրի կլիմայակայուն զարգացման տեսանկյունից՝ 2030 կայուն զարգացման օրակարգին համահունչ և ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման առումով»,- նշել է նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում