Կառավարությունը 2020թ. ընթացքում իրականացրել է ավելի քան 200 մլրդ. դրամի աջակցության ծրագրեր, ԱԺ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը:
Նա ընդգծեց, որ նախորդ տարվա ընթացքում տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում, իսկ առանձին ամիսներին՝ հատկապես դեկտեմբերին դրական դինամիկա է նկատվել.
«Տնտեսության առանձին ճյուղերում բավական լավ ցուցանիշներ են արձանագրվել»:
Պապոյանը թվարկեց ցուցանիշները՝ հագուստի արտադրությունը 4.3 տոկոսով է աճել, քիմիական նյութեր և քիմիական արտադրատեսակներինը՝ 23.6 տոկոսով, պատրաստի մետաղական արտադրատեսակներինը՝ 20.6 տոկոսով:






































