Կոմսուհի Մաունթբեթենին թույլատրվել է մասնակցել արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը: Նա դարձավ Բրիտանիայի թագավորական ընտանիքից դուրս միակ մարդը, ում թույլատրվեց մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի ամուսնուն հրաժեշտի արարողությանը:
Թագուհին ինքն է հաստատել հյուրերի ցուցակում կոմսուհու անունը: Նրան ընդգրկելու փաստը զարմանալի է թվում: Շատերը նշում են, որ կոմսուհին ժամանակին կասկածելի սերտ հարաբերություններ է ունեցել արքայազն Ֆիլիպի հետ: Նրան նույնիսկ վերագրվում է թագուհու ամուսնու հետ սիրավեպ:
Նա թագուհու ամուսնուց 26 տարով փոքր է և ազնվական ընտանիքից չէ: