Wednesday, 10 06 2026
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները

Տարածաշրջանային առաջնորդ Թուրքիան փորձում է ամրապնդել իր կապերը բոլոր տարածաշրջանների ու մայրցամաքների հետ. Գյուլ

Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ճապոնական «Նիքքեյ» խոշորագույն տնտեսական թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականության նպատակների, Կենտրոնական Արևելքում «արաբական գարնան» և ժողովրդավարացման առաջխաղացման մասին։

«Տարածաշրջանային առաջնորդության նկատմամբ Թուրքիայի վերելքը» խորագրով հոդվածում Գյուլը նշել է Թուրքիայի գործունեության ուղղվածության մասին. «Մենք ունենք այնպիսի պետական կարգ, որը պատմական ու աշխարհագրական տեսնակյունից ի վիճակի է իր վրա վերցնել տարածաշրջանային առաջնորդի դերը, և համեմատած անցյալի հետ՝ վերջին տարիներին իր վրա է վերցրել ավելի պատասխանատու առաջադրանքներ։

Հանուն արտաքին քաղաքական ու տնտեսական հաջողությունների՝ մենք փորձում ենք ամրապնդել մեր կապերը բոլոր տարածաշրջանների ու մայրցամաքների հետ։ Ոմանք դա չեն հասկանում, կամ դժվարանում են հասկանալ։

Թուրքիան մեծ երկիր է, և ԵՄ-ին նրա անդամակցելը մշտապես հարուցել է ազդեցիկ երկրների մտահոգությանը։ ԵՄ-ում մի շարք նեղմիտ քաղաքական գործիչներ այդ հարցն օգտագործում են ներքաղաքական խնդիրների լուծման համար։ Իմ ղեկավարած երկիրը Եվրոպայի մի մասն է և այն ավելացնում է իր եվրոպական ինտեգրումը։

Ողջ Կենտրոնական Արևելքն է հետևում Թուրքիային ու ոգևորվում նրա հաջողություններից։ Յուրաքանչյուր երկիր ունի իր մոդելը։ Մերձավոր Արևելքի արաբական երկրները ոգևորվում են թուրքական ժողովրդավարական մոդելից։ Թուրքիան ոչ միայն մուսուլմանական երկիր է, այլև՝ իրական ժողովրդավարություն, տնտեսական հաջողություններ, ուժեղ բանակ և օրենքի գերակայություն ունեցող երկիր է»։

Հիշեցնենք, որ շատ փորձագետների կարծիքով, արաբական երկրները փորձում են կրկնօրինակել թուրքական մոդելը, քանի որ այն իրենից ներկայացնում է իսլամի ու ժողովրդավարության հաջող խառնուրդ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում