2020թ.-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաստակել է 9.994 միլիոն ռուբլի: Դա հետևում է Կրեմլի կայքում հրապարակված պետության ղեկավարի եկամուտների մասին հայտարարագրից:
Անցած տարվա վերջին Պուտինի եկամուտներն աճել են շուրջ 294 հազար ռուբլով: 2019թ.-ին նախագահը վաստակել է 9.7 միլիոն դոլար:
Փաստաթղթից հետևում է նաև, որ Վլադիմիր Պուտինն ունի 77 քմ մակերեսով բնակարան և 18 քմ տարածքով ավտոտնակ: Նա ունի նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և «Սքիֆ» մակնիշի կցորդ: Այսպիսով, 2019թ.-ի հայտարարագրի համեմատ, սեփականության փոփոխություն չի եղել: