«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը։
– Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներքաղաքական զարգացումները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու և, իր իսկ խոսքերով՝ կրելու ցանկությունը։ Տեսակետ կա, որ եթե ԱՄՆ–ն և Եվրոպան չմիջամտեն, Ռուսաստանի օգնությամբ Քոչարյանը իշխանության է գալու։
– Բայց ո՞վ արթնացրեց Ռոբերտ Քոչարյանին: Նա քաղաքականապես ավարտված էր, և Նիկոլ Փաշինյանը արթնացրեց նրան վրեժխնդրության ոգով: Նա նրան դարձրեց իր հիմնական մրցակիցը, երբ թավշյա հեղափոխությունը դեմ էր Սերժ Սարգսյանին: Ընդհանրապես մենք կարո՞ղ ենք պատկերացնել, որ 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը Լյուդովիկոս XV-ի դեմ աներ Լյուդովիկոս XVI-ը: Բոլորովին անհասկանալի է:
Կարծում եմ՝ արևմտյան տերությունները կհարգեն քվեատուփի արդյունքը: Քոչարյանին կհաջողվի հաղթահարել 4% -ի շեմը՝ Ազգային ժողով մտնելու համար, բայց նա ընդդիմություն կլինի: Հայաստանի քաղաքական կյանքը խիստ բևեռացված է: Հայերն ավելիին են արժանի, քան ընտրություն կատարել «պարտվողների» և «գողերի» ցուցակի միջև:
Մեզ երրորդ ճանապարհն է պետք, քանի որ ներկա իշխանությունն ու հին ռեժիմը ունեին իրենց հնարավորությունները, և նրանք ձախողվեցին: Հայերը չեն կարող մոտենալ ապագային այս երկու ճամբարներով, հույսն այլ տեղ է: Կախված մասնակցության ցուցանիշից և ընտրությունների արդյունքներից (Նիկոլ Փաշինյանի համար բացարձակ մեծամասնություն կամ հարաբերական մեծամասնություն), երկու տարվա ընթացքում հնարավոր կլինի դիտարկել նոր խորհրդարանական ընտրություններ, թե ոչ: Իրավիճակը անթույլատրելի կլինի, եթե հունիսյան ընտրություններում հաղթողը չհաջողի: Եթե նրանք դեռ որոշակի արժանապատվություն ունեն, ապա լևոնները, Ռոբերտը, Սերժը, Նիկոլը, Հրանտ Մ․-ն պետք է հեռանան Հայաստանի քաղաքական կյանքից բացարձակ ֆիասկոյի համար: Նրանք ամենամեծ ծառայությունը կմատուցեն ամբողջ աշխարհի հայերին:
– Փաշինյանը հայտարարում է ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիայի խնդիրը բանակցային հարց դարձնելու նպատակի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում։
– 44-օրյա պատերազմը չլուծեց Արցախի խնդիրը: Հայաստանի վարչապետը օգտվում է Միացյալ Նահանգների կայունությունից, իսկ Ֆրանսիան՝ երկրորդ պլանում
ճնշում գործադրելու համար: Ռուսաստանը գիտի նաև, որ Մինսկի խումբը մեռած չէ, նա ցանկանում է հանդես գալ որպես հիմնական արբիտր ու մի կողմ դնել Թուրքիային: Բաքուն և Անկարան ավելացնում են սադրանքները, և Մոսկվան այժմ թեքվում է դեպի Մինսկի խումբ, մինչդեռ, մինչ այժմ Ռուսաստանը գերադասում էր Ադրբեջանին և Թուրքիային: Ինչո՞ւ այս փոփոխությունը: Քանի որ ուկրաինական դոսյեն գտնվում է դիվանագիտական օրակարգում, և Ռուսաստանը պետք է հոգ տանի բարդություններից խուսափելու համար: Մոսկվան կասկածում է Թուրքիային Ղրիմում և Ուկրաինայում:
– Պարոն Մինասյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո, որքան հնարավոր է շուտ, վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Որքանո՞վ է հնարավոր այս փուլում վերսկսել երկխոսությունը։
– Ամեն ինչ կախված է ամերիկացիների կամքից և հայկական դիվանագիտությունից: Մենք պետք է վերադառնանք Հայաստանի դիվանագիտության հիմունքներին. Ադրբեջանը ռասիստական, ահաբեկչական և պանթյուրքիստական պետություն է: Այն պետք է դառնա աշխարհասփյուռ հայերի կարգախոսը: Մարդկությանը նոր ապարտեիդ պետք չէ: Բաքուն նախկին ռասիստական ու անմարդկային Հարավային Աֆրիկան է:











































