Հռչակավոր OutKast ռեփ զույգի անդամ Անթվան Փաթթոնը, իր երկրպագուներին հայտնի Բիգ Բոյ անվան տակ, ձերբակալվել է թմրամիջոցներ պահելու մեղադրանքով:
Ինչպես հայտնում է Associated Press գործակալությունը` նրա հյուրանոցային համարում էքստազիի և վիագրայի հաբեր են հայտնաբերել:
OutKast ռեփ խումբը 6 «Գրեմմի» մրցանակի է արժանացել և 6 բազմապլատինե և պլատինե սկավառակներ է թողարկել, այդ թվում` 10 միլիոնից ավել վաճառված “Speakerboxxx/The Love Below” սկավառակը:











































