Ananymous հաքերները կոտրել են Սիրիայի պաշտպանության նախարարության կայքը և դիմել քաղաքացիներին՝ քննադատելով նախագահ Ասադին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Սիրիայի դրոշի փոխարեն հաքերները կայքում տեղադրել են իրենց խմբի նշանը, քննադատել նախագահ Ասադին և դիմել քաղաքացիներին, ասելով, որ ամբողջ աշխարհն աջակցում է նրանց և քննադատում Բաշար ալ-Ասադի դաժան ռեժիմը:
Բացի այդ, սիրիացի զինվորականներին կոչ էր արվել դեմ դուրս գալ Ասադի ռեժիմին, պաշտպանել բնակչությանը և ոչ թե՝ հակառակը:










































