Թուրքիան նախատեսում էր 700.000-800.000 ռուսաաստանցի զբոսաշրջիկ ընդունել մինչ հունիսի 1-ը: Այս մասին հաղորդել է Թուրքիայի տուրօպերատորների միության ղեկավար Փիրուզ Բաղլիքայան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակնկալում ենք, որ Ռամադան ամսվա վերջին մեր երկրում կորոնավիրուսի դեպքերի քանակը կնվազի, իսկ հունիսին կվերադառնանք բնականոն կյանքի»,- ասել է նա:
Բաղլիքայան նաև ակնկալում է, որ ռուսաստանցիների ապրիլի 15-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսված ուղեգրերն ամբողջությամբ չեն չեղարկվի, այլ մասամբ կհետաձգվեն: