Իտալիայում Sputnik V պատվաստանյութի արտադրությունը կսկսվի մի քանի ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:
«Մենք ակնկալում ենք, որ մի քանի ամսվա ընթացքում արտադրությունը կսկսվի Իտալիայի գործարանում», – ասել է Դմիտրիևը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բաց է մնում համագործակցության համար Sputnik V պատվաստանյութի արտադրության համար: