Գյումրիի «Շիրակ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբի 18-ամյա կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը մեկնել է Շվեյցարիա, որտեղ փորձաշրջան կանցնի երկրի փոխչեմպիոն «Ցյուրիխ»-ի կազմում:
Ակումբների պայմանավորվածության համաձայն, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը 1 շաբաթ կմարզվի շվեյցարական ակումբում և կմասնակցի 1 ստուգողական հանդիպման:
Փորձաշրջանը հաջող անցնելու դեպքում Դավիթ Հակոբյանը ձմռանը կտեղափոխվի «Ցյուրիխ». Շվեյցարիայում արդեն փակվել է ամառային տրանսֆերային պատուհանը:
Լուսանկարը՝ «Շիրակ»-ի պաշտոնական կայքի












































