Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Փրկիչների» վախճանը․ Հասարակությունը պարտավոր է վերցնել ընդդիմությունը

Հայաստանի քաղաքական դաշտը հիշեցնում է ռմբահարումից հետո առկա մի վիճակ՝ ամայություն և ավերակներ: Բավական նկատելի է հիասթափությունն ու հուսալքությունը Մարդիկ հույսեր էին կապում ինչ-որ ուժերի հետ՝ մի կողմ թողնենք, թե ինչքանով էին այդ հույսերն արդարացված, հիմնավոր և այլն, և ահա այդ հույսերն ի դերև ելան՝ հերթական անգամ:

Իրականում, սակայն, այն, ինչ եղել է, ըստ էության ինչքան որ հերթական հուսահատության կամ հիասթափության առիթն է, առնվազն այդքան էլ առիթ է տեղի ունեցածին նայելու այս ամենի հակառակ տեսանկյունից և տրամադրվածությամբ:

Հայաստանի քաղաքական դաշտում տեղի է ունեցել ֆիլտրացիայի հերթական գործողությունը, կամա, թե ակամա` կարևոր չէ: Կարևորն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, ազատվել է անկարող, անկենսունակ, քաղաքականապես անհեռանկար, ընդամենը քարոզչական մանիպուլյացիաների վրա կառուցված մի քաղաքական բուրգից, որը ներկայանում էր որպես ընդդիմություն, իսկ իրականում ընդամենը հասարակության համար փակում էր ընդդիմադիր տարածությունը:

Ընդ որում` այդ բուրգը վերջին շրջանում ձեռնամուխ էր եղել մի իրողության, որը կարող ենք ներկայացնել որպես քաղաքական թափոնների վերականգնում և վերաշրջանառում: Հայրենիքի փրկության շարժում կոչված սեգմենտում սկսել էին իրենց տեղն ու դերը ստանալ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք, թվում է, վաղուց պետք է լինեին անցյալում, որոնք քաղաքականության մեջ սպառված էին մինչև ուղն ու ծուծը: Սակայն արի ու տես, որ այդ գործիչներն ու ուժերը սկսեցին վերականգնվել, հայտնվել հեռուստաէկրաններին, մամուլի էջերին, հայտնվել հանրահավաքների կամ հրապարակային այլ միջոցառումների հարթակներում, ինչ-որ կլոր սեղանների շուրջ, սկսեցին ելույթ ունենալ, խոսել հասարակության խնդիրներից, պետության խնդիրներից:

Հայաստանի քաղաքական դաշտը երբեք աչքի չի ընկել իր` այսպես ասած քաղաքականությամբ, բովանդակությամբ, գաղափարականությամբ և սկզբունքներով: Սակայն երբ դաշտը համատարած այդպիսին է, ապա ողջունելի է լինում գոնե, որ դաշտում մնում են թվաբանական առումով քիչ ուժեր, դաշտը ինչ-որ չափով հստակեցվում է: Այսօր, «փրկիչների շարժման» կազմաքանդումից հետո, ըստ էության որևէ աղետալի բան տեղի չի ունեցել: Հայաստանը, հասարակությունը ոչինչ չի կորցրել, որովհետև այդ բևեռով ոչինչ ըստ էության չուներ: Այդ բևեռի ձևավորումով հասարակությունը չէ, որ ինչ-որ բան ստացել էր կամ գտել, այլ գտել կամ ստացել էին վաղուց իրենց սպառած, հանրությանը կեղծիքի, երեսպաշտության, ցինիզմի հերթական դոզան տալուց բացի` տալու որևէ այլ բան չունեցող քաղաքական մեծ ու փոքր միավորները: Իսկ եթե բանը այդ դոզան է, ապա մարդկանց համար իշխանությունների ունեցածն ու տվածը լիուլի բավական է. ընդդիմադիր ուժերից հասարակությունը պահանջում կամ ակնկալում է լրիվ այլ բան՝ ազնվություն, բաց խոսք, նոր խոսք, իշխող համակարգի դեմ պայքարի նոր մեթոդաբանություն, որը հիմնված կլինի արդեն փորձված և տապալված, ի սկզբանե անհաջողության դատապարտված ճանապարհների մանրամասն վերլուծության վրա:

Հետևաբար` հասարակությունը ոչինչ չի կորցրել, քանի որ հնարավոր չէ կորցնել չունեցած ինչ-որ բան: Փոխարենը, հասարակությունը ինչ-որ բան ներկայումս այնուամենայնիվ ստացել է՝ ինչ-որ դրական բան: Հասարակությունը ստացել է տեսադաշտ, հասարակությունը հերթական անգամ ստացել է քաղաքական ժամկետանց սուբյեկտներին հրաժեշտ տալու հնարավորություն, ստացել է նոր քաղաքական դաշտ ձևավորելու հնարավորություն: Դա նշանակում է, որ հիասթափությունն ու հուսահատությունը տեղին չեն: Հուսահատության տեղիք էր հակառակը՝ երբ գործող իշխանության այլընտրանք է ներկայանում այդ որակի մի քաղաքական բևեռ, որն իրականում ընդամենը հայելային արտացոլումն է իշխանության:

Եվ ուրեմն` այն, ինչ տեղի է ունեցել, հասարակության համար հերթական հնարավորությունն է բացել, հերթական անգամ հստակեցրել, ֆիլտրել է քաղաքական դաշտը, և այս անգամ քաղաքացիներն իրավունք չունեն թույլ տալու, որ հաջորդ փուլը արդեն բովանդակային հստակեցման և ֆիլտրացիայի փոխարեն, նորից լինի թափոնների վերադարձի փուլ: Իսկ որ իշխանությունն ամեն ինչ անելու է հենց այդպիսի փուլի համար, կասկած չկա: Հետևաբար խնդիրը ներկայիս հնարավորությունն իշխանությունից ավելի արդյունավետ օգտագործելն է: Իշխանությունը վերցնել չի հաջողվում, բայց ընդդիմությունը վերցնել հասարակությունը պարտավոր է:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում