Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Արդեն քննարկումներ կան, որ այս նախընտրական քարոզարշավը 5-րդ սերնդի քարոզչական պատերազմ է լինելու, որտեղ ամեն օր իրար հասցեի ինչ կարգի քարոզչական ռումբ ասես, որ չեն նետելու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանի հետ: