Վլադիմիրի մարզի Պոկրով քաղաքի թիվ 2 ուղղիչ գաղութի բժիշկները, որտեղ իր պատիժն է կրում Ալեքսեյ Նավալնին, քաղաքական գործչին հայտնել են, որ ՄՌՏ-ն ցույց է տվել, որ նա երկու ճողվածք ունի:
Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան ասել է, որ ընդդիմադիր գործիչը, մեջքի և ոտքերի հետ կապված խնդիրներից բացի, սկսել է կորցնել ձեռքերի զգայունությունը, իսկ նրա մարմնի ջերմաստիճանը տատանվում է 38-ից 39 աստիճանի սահմաններում: Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը շարունակում է հացադուլը՝ պահանջելով, որպեսզի թույլ տալ իրեն քաղաքացիական բժիշկ այցելի: Նա միայն ջուր է խմում, իսկ դեղերից միայն դիկլոֆենակ և նիկոտինաթթու է ստանում: