Ռուսաստանը Միջազգային քրեական դատարան է ուղարկել ռուս-վրացական պատերազմի մասին իր նյութերը, համաձայն որի՝ պատերազմը պլանավորվել է վրացական բարձրագույն ղեկավարության կողմից:
Ինչպես նշում են քննիչները, վրացական զորքերի հարձակման հետևանքով սպանվել են հարյուրավոր քաղաքացիներ, ոչնչացվել են բազմաթիվ շինություններ, 16,000 մարդ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:
Ապրիլին Հաագայի միջազգային դատարանը դադարեցրել է Վրաստանի հայցն ընդդեմ Ռուսաստանի:










































