Անգլիայի սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Յունաթեդ»-ը առաջին խաղակեսում 0:2 հաշվով պարտվելուց հետո երկրորդ խաղակեսում կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել Ջո Հարթի դարպասը և տիրացավ գավաթին:
38-րդ րոպեին Լեսկոտն օգտվեց «Սատանաներ»-ի պաշտպանության ձախողումից և գլխի հարվածով բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Ջեկոն հեռահար հարվածով կրկնապատկեց այն. երիտասարդ Դե Խեան անպաշտպան էր թողել դարպասի մոտակա անկյունը:
52-րդ րոպեին Սմոլինգը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 6 րոպե անց Ռունին Քլեվերլին և Նանին ապացուցեցին, որ «Բարսելոնա»-ն միակ թիմը չէ, որը կարողանում է նման գրոհներ կազմակերպել: Կոմբինացիան եզրափակեց պորտուգալացին:
Հանդիպման վերջնամասն ընթացավ հավասար պայքարում և թվում էր` սուպերգավաթակիրը կորոշվի ետխաղյա 11-մետրանոցների արդյունքում, սակայն մրացավարի ավելցրած 4-րդ րոպեին Նանին օգտվեց «Քաղաքաբնակներ»-ի պաշտպանների կոպիտ սխալից և հաղթանակ պարգևեց իր թիմին: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»` 3:2:








































