«Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով երեկ կայացած Իտալիայի սուպերգավաթի խաղում դարձավ իր թիմի առաջին գոլի հեղինակը, «Ինտեր»-ին հաղթելուց հետո չի թաքցրել իր ուրախությունն ու հայտարարել է, որ այս մրցաշրջանում «Միլան»-ը կարող է նվաճել բոլոր տիտղոսները:
«Մենք մեծ հաղթանակով սկսեցինք մրցաշրջանը: Այդ հանդիպումը կարևոր էր նաև հոգեբանական տեսանկյունից, և մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք հաղթել: Վերջին ամսվա ընթացքում ահռելի ծավալի աշխատանք ենք կատարել և այժմ նվաճած մրցանակով ենք տուն վերադառնում: Այս տարի մտադիր ենք հաղթել բոլոր մրցաշարերում և նվաճել բոլոր գավաթները: Հաղթանակ տոնելը մեր այրան մեջ է»,- շվեդ հարձակվողի խոսքերն է մեջբերում La Gazetta dello Sport-ը:








































