Wednesday, 22 05 2024
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Հաղարծինի քոթեջներից գողություն են կատարել․ կասկածյալները հայտնաբերվել են
«Սրբազան վարչապետ» սցենարը ՔՊ-ն չի էլ քննարկի
Արարատի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել
Իջևանցին մերժել է խնդրանքը, ի պատասխան՝ դանակով խփել է իր ոտքին և թիկունքին
Ինչո՞վ է Ալիևը տարբերվում Նեթանյահուից
Լքել Հայաստանը՝ որդուն խրամատում չտեսնելու համար
ԱՄՆ-ն դաշնակցում է Հայաստանի հետ. Բաքվին բացատրել են՝ ինչ պետք է անի
Գալստանյանը շարունակում է սիրո անվան տակ ատելություն տարածել
Սուրբ Գրքի «Հորս տունը» մտածել է՝ իր սեփականն է. Գալստանյանը արձագանքում է Ալեն Սիմոնյանին
Եկեղեցու գույքը պետք է վերադարձվի. Գալստանյանը «Կինո Մոսկվան» է պահանջում
Դատարկ օդերի հետ խոսե՞մ. Գալստանյանն արձագանքում է ընդդիմախոսներին
Էլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. ասում են նորմալ ա. Գառնիկ Դանիելյան
Պաշտպանության նախարարն այցելել է նոր կառուցված զորամաս
Պատերազմի հրահրողն էլ, հեղինակն էլ այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարի հետ Սրբազան
«Թոխմախի Մհերի» ընտանիքի Դուբայի գույքերը․ դատախազությունը դրանք չի հայտնաբերել
Ձեր տասը մատին էլ մեխ տան՝ դուք մանդատ դնող չեք. ստին էլ չափ կա
Ռոբերտ Քոչարյանը մեր երկրում հանցավոր արժեքներով առաջնորդվելու կնքահայրն է
Մանդատ դրեք, եթե մտածում եք, որ կպչած ենք մեր աթոռից, չեք անի
Բագրատ Գալստանյանը հանդիպել է Արցախի կառավարության ու պատգամավորների հետ
Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը․ ժամանել է ԱԱԾ-ն
ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության ընդլայնմամբ
«Պետք է վերջ դրվի Նեթանյահուի ցեղասպան քաղաքականությանը»․ Էրդողան
«Անկախացումից ի վեր ՀՀ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ»․ ՀՀ նախագահ
22:45
Զելենսկին զանգահարել է Ալիևին
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն
Եթե «պայթի» Վրաստանը
Իրանի դիրքերը թուլացնելու փորձեր կարվեն. Երևանը պետք է պատրաստ լինի նույնիսկ անհնար սցենարներին
Իրանում լրջագույն խնդիր է օդային փոխադրումը․զարմանալի է, որ նման ուղղաթիռով են տեղափոխել նախագահին
Մոտենում է հերթական տեղումնաբեր ակտիվ ցիկլոնը

Ռուսաստանի գործը Հայաստանի «ներքին գործում»

Հայաստանի արտահերթ ընտրության մասին որոշմանը Մոսկվան արձագանքեց ստանդարտի շրջանակում՝ Հայաստանի ներքին գործն է: Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ռուսաստանի համար դա Հայաստանի ներքին գործ չէ:

Բանն այն է, որ արցախյան պատերազմից հետո ստեղծվել է իրավիճակ, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է դարձել ՌԴ նշանակությունը, մյուս կողմից՝ ՌԴ-ի համար Հայաստանի նշանակությունն է դարձել հույժ կարևոր: Հայաստանի անվտանգային համակարգը ներկայումս գրեթե ամբողջապես ռուսական խնամքի ներքո է, մեր բանակը իր ֆունկցիոնալ լիարժեքությունը վերականգնելու համար ունի լրջորեն վերականգնվելու կարիք: Մյուս կողմից՝ Ռուսաստանի համար բավականին բարդ իրադրություն կարող է առաջանալ, եթե Հայաստանը դրսևորի քաղաքական կամք ու համարձակություն և առավել սկզբունքային դիրքերից կառուցի իր նոր արտաքին հարաբերությունը:

Խնդիրն այն է, որ անվտանգային սպառնալիքները կամ շանտաժը այլևս բավականին սուղ և սահմանափակ են: Արցախում անվտանգային խնդիրները, որոնք կախված են հայկական քաղաքականության վրա մշտապես, ըստ էության իրողություն են՝ Թուրքիան հարձակվել է Ադրբեջանի և ահաբեկիչների միջոցով, Ռուսաստանը չի կանգնեցրել, Հայաստանը պարտվել է: Իհարկե, միշտ հնարավոր է ավելի մեծ պարտություն, բայց ավելի մեծ պարտությունը թերևս պետք է նշանակի այն, որ Ռուսաստանն ընդհանրապես կհեռանա Կովկասից: Ներկայումս Ռուսաստանը Հայաստանի վրա իր ազդեցությունն ապահովում է քաղաքական մտածողության կարծրատիպերը խորացնելով, որովհետև անմիջական լծակները էապես թուլացել են այն բանից հետո, երբ տապալել է Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակն ու առաքելությունը:

Ահա թե ինչու Ռուսաստանի համար չի կարող Հայաստանի «ներքին գործ» լինել ներքաղաքական ստատուս-քվոն և իրավիճակը: Ըստ այդմ՝ կասկած չկա, որ Մոսկվան փորձելու է, իհարկե, ոչ ֆորմալ խողովակներով, սակայն բոլոր լծակներով ապահովել այնպիսի ընտրական արդյունք, որտեղ ամուր լինեն հենց ռուսական ուղղությամբ կենտրոնացած կարծրատիպերը: Ռուսաստանի խնդիրը թերևս լինելու է Հայաստանում պրոռուսական ազդեցիկ ընդդիմության «խորհրդարանական ամրագրումը»:

Իշխանության հարցում պատկերը այլ է, Հայաստանում իհարկե չի կարող լինել իշխանություն, որը չգիտակցի Ռուսաստանի հետ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը: Այլ հարց է, որ պետք է արգելափակել այլ ուղղություններով, մասնավորապես Արևմուտքի հետ նույնպես սերտ աշխատանքի հնարավորությունը: Իսկ Հայաստանում որևէ իշխանության այդ հնարավորությունը ՌԴ-ն արգելափակել է ընդդիմությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում