Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կայցելի Ադրբեջան: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, այդ մասին Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է Արցախի օկուպացված տարածքներ իր այցելության ժամանակ:
Նա նաև նշել է, Թուրքիան կաջակցի Ադրբեջանին օկուպացված տարածքներում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու հարցում: