Thursday, 09 05 2024
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

«Անորոշության վերացումից հետո կկարողանանք տարին փակել ավելի պոզիտիվ ցուցանիշով, քան ԿԲ-ի կանխատեսած 1,4 տոկոսն է»

ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել և նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը: Այս մասին մարտի 16-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Եթե նախկինում մեր գնահատականների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1.4»,- ասել է Գալստյանը:

Վերջինս դա պայմանավորել է հիմնականում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակով տնտեսության որոշակի ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով: Մասնավորապես արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակ նվազումներ: Ուստի ԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ տնտեսական աճն այս պահի դրությամբ ունեցած տվյալների, այս պահին կատարված կանխատեսումների համաձայն՝ 1.4 տոկոս է:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Արտակ Մանուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԿԲ-ի ու ֆինանսների նախարարության  ներկայացրած սցենարներում  2021-ի մասով արդեն իսկ խզումներ կային։


Արտակ Մանուկյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև։

– 2021 թվականի համար կառավարությունը բյուջեով ներկայացրել էր 3,1 տոկոս աճի սցենար։ Այդ ժամանակ ԿԲ-ն աճի ավելի ցածր սցենար էր նշում՝ 2 տոկոս։ Գաղտնիք չէ, որ անորոշությունը ևս որոշակիորեն մեծացնում է նույն ներդրումների պատրաստակամություն ունեցող անձանց թիվը։ Հիմա էլ, երբ քաղաքական որոշակի քննարկումներ են գնում, արտահերթ ընտրությունների մասին խոսք է գնում, սրանք ևս հավելյալ անորոշության ձգտող գործոններ են։

Կարծում եմ, որ այս հանգամանքը ևս որոշակիորեն հիմք է հանդիսացել ԿԲ-ի փոփոխած կանխատեսման համար։ Բայց ամեն դեպքում, երբ ես ուսումնասիրում եմ բյուջետային մուտքերը, հարկահավաքման գործընթացը, բիզնեսի շրջանառության ծավալները, կարծես թե կառավարության կողմից պլանավորված եռամսյակային համամասնության ցուցանիշները որևէ հավելյալ մտահոգությունների տեղիք չեն տալիս։ Բայց  բոլորս էլ հասկանում ենք, որ եթե առկա անորոշությունները երկարաձգվեն, ապա հնարավոր է՝ դրանք արդեն ազդեցություն ունենան տնտեսական զարգացման վրա։

Այսինքն՝ որքան շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որքան շուտ ներքաղաքական դաշտում կայունություն հաստատվի, այնքան լավ տնտեսության վրա։

– Այո։ Դրան զուգահեռ արդեն խոսք է գնում, որ ապրիլ-մայիսին աշխարհում համավարակի դեմ պայքարը ավելի մեծ չափերով կլինի։ Այսինքն՝ կորոնավիրուսի նահանջը, անորոշության վերացումը բնականաբար դրական կերպով կանդրադառնան տնտեսության զարգացման վրա։

Համավարակի նահանջից, անորոշության վերացումից հետո կառավարությունը ի՞նչ հավելյալ քայլեր պետք է  ձեռնարկի տնտեսական աճի տեմպը արագացնելու համար։ Լրացուցիչ ի՞նչ գործիքներ կան։

– Նախ՝ մինչ այդ ուզում եմ հիշեցնել, որ տարբեր տրամաչափի գործիչներ սովից մինչև երկնիշ տնտեսական անկման մասին էին գուժում։ Դա գուժում էին, երբ կորոնավիրուսը նոր-նոր էր տարածվում, և դեռ չկար պատերազմը։ Բայց տեսանք, որ այդ  գույժերը որևէ փաստական հենք չունեին, և դրանում որոշակի դերակատարում ունեին կառավարության կողմից կատարվող միջոցառումները։ Հունվար ամսվա համար մենք ունեինք 7,5 տոկոս տնտեսական անկում, որը, սակայն, պայմանավորված էր նրանով, որ 2020 թվականի հունվարը բավականաչափ բարձր աճի տարի էր։ Համեմատության համար մի թիվ ասեմ, որը դուք չեք գտնի ընդդիմադիր համարվող մամուլում. Վրաստանում տնտեսական անկումը 2021 թվականի  հունվարին կազմել է 11, 5 տոկոս։ Հիմա, թե ինչ է  անում կառավարությունը. նախ՝ վարչապետը հրապարակել է ճանապարհային քարտեզ մինչև հունիս իրականացվելիք գործողությունների մասին, և այնտեղ տնտեսական ակտիվության մասով հստակ ամրագրում կա։  Եվ ամեն կառավարության նիստին նախկին միջոցառումները, քովիդով պայմանավորված, որոշակի ռեդիզայնի են ենթարկվում։ Սա՝ մի գործիքակազմ։ Եվ երկրորդը, որի մասին չափազանց կարևոր է խոսել, այն է, որ կառավարությունը IT բնագավառի մասով հավելյալ առաջանցիկ տեմպերով մոտեցումներ է իրականացնում, որը, կարծում եմ, իր արդյունքը կտա 2021 թվականին առկա անորոշությունները առարկայական լուծելու համար։ Եթե դուք էլ փորձեք անաչառ հարցումներ իրականացնել բիզնեսի ներկայացուցիչների, տնտեսվարողների հետ, ապա կտեսնեք, որ այն համագործակցային մակարդակը, որը հիմա ունեն ՊԵԿ-ը և բիզնեսը, բավականաչափ բարձր է, և սրանով է պայմանավորված, որ այստեղ տնտեսությունն աստիճանաբար կկարողանա  անորոշությունները շտկել և ավելի  պոզիտիվ ցուցանիշներով տարին փակել, քան ԿԲ-ի կողմից կանխատեսված 1,4 տոկոսն է։ Իսկ որ  իմ ասածի հիմքերն առկա են, դրա մասին է խոսում 750 միլիոն դոլարի եվրոպարտատոմսերի թողարկումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում