Բրիտանական Ռեդինգ քաղաքում գտնվող բանտի պատին, որտեղ իր պատիժն է կրել Օսկար Ուայլդը և գրել իր մի շարք ստեղծագործություններ, անհայտ անձինք ներկ են քսել և ծածկել փողոցային նկարիչ Բենքսիի գրաֆիտիի մի մասը:
Գրաֆիտիի վրա պատկերված էր բանտարկյալ, որն իջնում է սավաններից պատրաստված պարանով, որին գրամեքենա է կապված:
Անհայտ անձինք, որոնք, դատելով թողած ստորագրությունից, հանդիսանում են Բենքսիի մրցակցի երկրպագուները, գրամեքենան ներկել են կարմիր գույնով: