Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստումը:
Նույն հաղորդագրությունը եկել է Իտալիայից, որտեղ նույնպես կայացվել է համապատասխան որոշում:
Ավելի վաղ Գերմանիան էր հայտարարել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը կասեցնելու մասին: Պատճառը գլխուղեղի երակների թրոմբոզի մասին նոր հաղորդագրություններն էին, որոնք համընկնում էին պատվաստումների հետ:
Նույն պատճառով, վերջին օրերին եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են այս պատվաստանյութի օգտագործումը: