Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի կրտսեր եղբայրը՝ Ահմադը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու և միջազգային հողի վրա ատելություն տարածելու համար: Ջալալաբադի դատարանի նիստը անց է կացվել Բիշքեկում՝ գործընթացի անվտանգությունն ապահովելու նպատակով:
Բակիևը կալանավորվել է անցած տարվա հուլիսին Ջալալաբադի միկրոշրջաններից մեկում, ուր նա թաքնվում էր այն պահից սկսած, երբ իր եղբայր Կ.Բակիևը 2010 թ. ապրիլի 16-ին ստիպված եղավ լքել Ղրղզստանը:
Իրավապահ մարմինների հավաստմամբ՝ Բակիևը հարազատների և նախկին նախագահի շրջապատի անդամների հետ եղել է Ղրղզստանի հարավում անցած տարվա մայիսի անկարգությունների կազմակերպիչներից մեկը, երբ նախկին նախագահի կողմնակիցները փորձել են գրավել Ջալալաբադի իշխանությունը: Նրանք նաև զինված հակահարձակման մեջ են մտել ներկայիս իշխանավորների կողմնակիցների հետ, ինչպես նաև ներգրավված են եղել անցած տարվա հունիսի Օշի և Ջալալաբադի շրջանների իրադարձություններին, երբ ղրղզների և ուզբեկների միջև միջազգային հակամարտության ժամանակ զոհվեց 435 մարդ: