Դատարանը Պակիստանի հեռահաղորդակցության վարչությանը (PTA) պարտավորեցրել է արգելել հայտնի TikTok սոցցանցը՝ տեսանյութերի պատճառով, որոնցում, իբր, անպարկեշտ վարք է ցուցադրվում հասարակությանը: Այս մասին հաղորդում է Dawn պարբերականը:
«TikTok-ում տեղադրված տեսանյութերն անընդունելի են Պակիստանի հասարակության համար»,- ասել է դատավորը:
Հոդվածում ասվում է, որ գերատեսչությունը հարցում է ուղարկել TikTok-ի պաշտոնատար անձանց, բայց դեռ պատասխան չի ստացել: