Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Մարալ Նաջարյանի ամուսնուն պատանդ են պահում, որ Մարալը դրսում ավելորդ հայտարարություններ չանի. Արա Ղազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

– Պարոն Ղազարյան, մինչ իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ դեռ նախորդ շաբաթվա ընթացքում սպասում էին հայ գերիների նոր խմբի վերադարձին, սակայն որոշակի ներքաղաքական զարգացումները խոչընդոտեցին դրան, փաստաբանները նշում են, որ գերիների հարցը ներքաղաքական օրակարգի հետ կապ չունի։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ գերիների վերադարձը կապ կարող է ունենալ ներքաղաքական զարգացումների հետ։

– Իրավաբանորեն և հումանիտար իրավունքի տեսանկյունից չեն կարող խանգարել այդ հայտարարությունները: Մյուս կողմից՝ պետք է նշել գոնե մեկ փաստական տվյալ, թե ինչով են խանգարում այդ հայտարարությունները։ Այնպես որ, մինչև թեկուզ մոտավորապես չնշվի, թե ինչով կարող են խանգարել, որևէ վառ երևակայության դեպքում չենք կարող ասել, թե ինչով են խանգարում քաղաքական հայտարարությունները գերիների վերադարձի խնդրին: Եթե խոսքը քաղաքական հայտարարությունների մասին է, ապա պատերազմական հռետորաբանությունը գալիս է Ադրբեջանի կողմից մինչև հիմա, ոչ թե Հայաստանի, թեև պետք է որ հակառակը լինի: Հայաստանը ոչ պատերազմական, ոչ էլ ռասիստական հռետորաբանություն է օգտագործում, Ադրբեջանն է շարունակում դա անել, հետևաբար պարզ չէ, թե ինչո՞վ են Հայաստանի քաղաքական ուժերի քաղաքական հայտարարությունները խանգարում այդ գործընթացին:

– Հատկապես իշխանություններն են ընդդիմադիրներին մեղադրում՝ ասելով, որ նրանց հռետորաբանությունն է խանգարում: Դա հեռո՞ւ է իրականությունից:

– Կարծում եմ՝ դա չի կարող խանգարել: Իհարկե, գերիների վերադարձը իրավական գործընթաց չէ, կարելի է ասել՝ կիսաքաղաքական գործընթաց է, բայց իմ կարծիքով՝ հերթական անգամ իշխանական ուժերը իրենց օրակարգային հարցերն են առաջ տանում:

– Այս պայմաններում, երբ Ալիևն ասում է՝ մեզ մոտ ռազմագերիներ չկան, ինչպե՞ս է հնարավոր այդ հարցի լուծմանը հասնել: Մենք տեսանք, որ երեկ ազատ արձակվեց Մարալ Նաջարյանը:

– Դե Մարալ Նաջարյանն օտարերկրյա քաղաքացի էր ըստ էության, իրեն ուղարկել են երրորդ երկիր: Ըստ երևույթին նրան համոզել են ասել, որ չի ուզում վերադառնալ Հայաստան, որովհետև երկյուղ ունի, դրա համար իրեն ուղարկում են երրորդ երկիր կամ իր հիմնական ծննդավայրը: Մյուս կողմից՝ նրա ամուսնուն ազատ չեն արձակում, իմ կարծիքով՝ պատանդ են պահում, որ Մարալը դրսում ավելորդ հայտարարություններ չանի, օրինակ՝ բռնությունների վերաբերյալ և այլն:

– Մարալ Նաջարյանին հայկական կողմի ջանքերո՞վ Բեյրութ տեղափոխեցին:

– Համենայնդեպս, Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների շրջանակներում չէ, որ ազատ արձակվեց: Նրան երրորդ երկիր են տեղափոխել: Այդպիսի առաջարկ հնչել է Ադրբեջանի կողմից մեկ այլ գերու նկատմամբ, որի անունը չեն ուզում տալ, բայց ամբողջությամբ կեղծ սարքած լեգենդի հիման վրա: Իբր անձը երկյուղ ունի վերադառնալու Հայաստան, այն դեպքում, երբ Հայաստանը նրա ծննդավայրն է: Բոլոր դեպքերում այն, ինչ ասվել է, ըստ էության ճիշտ է, լիբանանյան Կարմիր խաչն է աշխատել, Լիբանանի կառավարությունն է աշխատել, քանի որ Մարալն իրենց քաղաքացին է: Ադրբեջանի համար դա շահավետ է, որովհետև հերթական անգամ լեգենդ է հնչեցնելու, որ Հայաստանը Ղարաբաղը բնակեցրել է օտարերկրյա քաղաքացիներով՝ արհեստական բնակեցում կատարելու նպատակով, և այդ մարդիկ հիմա չեն էլ ուզում վերադառնալ Հայաստան՝ նույնիսկ էթնիկ հայ լինելով հանդերձ: Այսինքն՝ ռասիստական նպատակների մեջ պետք է այս ամբողջ պատմությունը դիտարկել: Ի սկզբանե Մարալ Նաջարյանն անօրինական ազատազրկման մեջ է գտնվել: Նա ռազմական գործողություններին չմասնակցող քաղաքացիական անձ էր և պետք է անմիջապես ազատ արձակվեր, մանավանդ որ, ինչպես Ալիևն է հայտարարում, նոյեմբերի 10-ից հետո այնտեղ գտնվող զինված ստորաբաժանումները ռազմագերի չեն, դիվերսանտներ են, այսինքն՝ անօրինական զինված խմբավորումներ են: Եթե այդպես է, ապա Մարալը պետք է անմիջապես ազատ արձակվեր, նա քաղաքացիական անձ է: 4 ամիս նրան ինչո՞ւ պահեցին, պարզ է՝ պահեցին, որ հերթական լեգենդը կառուցեն: Նրանք հասկանում են, որ Հայաստանը ապագայում բազմաթիվ փաստեր է ներկայացնելու Ադրբեջանի դեմ պատերազմական հանցագործությունների մասին, և Ադրբեջանը պատրաստում է իր հակափաստարկները, բայց կեղծ լեգենդների հիման վրա:

– Երբ Ալիևի հռետորաբանությունն ավելի կոշտանում է գերիների վերադարձի հարցում և որևէ քայլ պատրաստ չէ անել, մենք ի՞նչ լուծում կարող ենք գտնել:

– Այնտեղ մարդու իրավունքներն են ոտնահարվում, իսկ մարդու իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք ոչ մի փակուղի չեն ճանաչում: Հիմա եթե մենք սկսենք ավելի մանրամասն խոսել, կարելի է տասնյակ հիմնարար իրավունքների խախտումների հարց բարձրացնել: Պետք է շարունակել աշխատանքները թե՛ ներպետական մարմինների կողմից, թե՛ օտարերկրյա՝ հիմնականում մարդու իրավունքների հարցերով զբաղվող մոնիտորինգային մարմինների կողմից, նաև հարցը շարունակ օրակարգային պահել պատերազմական հանցագործությունների առումով՝ արդեն օտարերկրյա դիվանագիտական մարմինների հետ և մարդու իրավունքների միջպետական կազմակերպությունների հետ աշխատելով: Եթե վերցնենք Եվրամիությունը կամ Եվրոպայի խորհուրդը, ապա լուրջ խնդիր է, որ, ասենք, ԵԽ տարածքում տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ, ուստի ԵԽ-ն չի կարող բավարարվել միայն հայտարարություններով: Հարցը արդեն վաղուց պետք է լսված լիներ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կամ առաջիկա գարնանային նստաշրջանում: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ԵԽ տարածքում մարդու իրավունքների հարցում վակուում չի կարող լինել, և Եվրոպական կոնվենցիան պետք է կիրառվի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԵԽԽՎ օրակարգ մտցնենք այդ հարցը, որքան էլ դա գլխացավանք լինի ԵԽ ղեկավարության համար: Փաստ է, որ Բոսնիայի պատերազմից հետո առաջին անգամ ԵԽ տարածքում տեղի են ունեցել պատերազմական հանցագործություններ: Տարբեր ձևաչափերով տարբեր միջազգային հարթակներում պետք է բարձրացնել այդ հարցը: Առաջին՝ Ադրբեջանն անարդար պատերազմ է վարել, երկրորդ՝ պատերազմական հանցագործություններ է կատարել, երրորդ՝ մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ է թույլ տվել: Մենք ունենք լավ դաշնակից այդ հարցում, որը վճռական դիրք ունի Եվրոպայի խորհրդում, վստահ եմ, որ Ռուսաստանը կօգնի մեզ այդ հարցում: Պետք է այդ ամենը կյանքի կոչել, սակայն, ցավոք, մեր քաղաքական ուժերը կենտրոնացել են ներքաղաքական իրադարձությունների վրա, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը պատրաստվում է հակակշռել մեր ապագա հայցերին: Այսինքն՝ հիմա ժամանակն իրենց օգտին է աշխատում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում