Բլոկչեյն Injective Protocol ընկերությունը 95,000 դոլարով Նյու Յորքի պատկերասրահից գնել է փողոցային նկարիչ Բենքսի «Մորոնս» նկարը`այրելու և թվային ակտիվի վերածվելու համար, հայտնում է CBS-ը:
Pest Control գործակալությունը հաստատել է նկարչի ստեղծած աշխատանքի իսկությունը: Ուղիղ հեռարձակմամբ նկարն այրելուց և հետո այն վերածվել է NFT-թոքենի: Նշվում է, որ սա իրական արվեստի գործը վիրտուալ ակտիվի վերափոխման առաջին դեպքն է:
Morons նկարը պատկերում է իրական պատմական պահը, երբ նկարիչ Վենսան Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավը աճուրդում վաճառվեց 50 միլիոն դոլարով: