Թուրքիայի արդյունաբերության նախարար Մուստաֆա Վարանկի խոսքով՝ երկրում մշակվել է հիբրիդային շարժիչներով հրթիռ, որը հետագայում կօգտագործվի դեպի Լուսին թռիչքի համար: Այս մասին հայտարարել է Anadolu գործակալությունը, տեխնիկական մանրամասներ չեն հաղորդվում:
Անկարան ծրագրում է դեպի Լուսին առաքելությունը սկսել երկու փուլով՝ 2023 և 2028 թվականներին: Վարանկը պարզաբանել է, որ առաջին փուլում գործարկվելու է անօդաչու մեքենա, որը պետք է իջնի Երկրի արբանյակի մակերեսին:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկիրը ազգային տիեզերական ծրագիր է մշակել և հաստատել, որը նախատեսում է ստեղծել իր սեփական տիեզերակայանը: