Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որ առաջադրվել էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, նախընտրական քաչոզարշավի վրա ծախսել է ավելի քան 12 միլիոն դոլար սեփական միջոցներից: Այս մասին գրում է Hollywood Reporter- ը՝ հղում կատարելով ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի զեկույցին:
Ընդհանուր առմամբ, քարոզարշավի վրա ծախսվել է 13,2 միլիոն դոլար, 12,5 դոլարը ներդրել է ինքը՝ թեկնածուն: 7.5 միլիոն դոլարը բաժին է ընկել տարբեր նահանգների քվեաթերթիկներում ռեփերի անունը ընդգրկելւո համար անհրաժեշտ վճարներին: Բացի այդ, 210,000 ԱՄՆ դոլար ծախսվել է գովազդի համար, որը կոչ էր անում քվեարկել Ուեսթի օգտին New York Times- ում:
Սակայն ռեփերի օգտին քվեարկել է ընդամենը 66 հազար ընտրող: