Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Վերջ թավիշին». բայց այժմ ավելի կարևորը սկսելու ժամանակն է

«Վերջ թավիշին», Հանրապետության հրապարակում իր կոչով հավաքված հանրության առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԳՇ հայտնի հայտարարությունից հետո, դրան հաջորդած ներքաղաքական իրողությունների համատեքստում: Այդ իրողությունները հայտնի են, թարմ են և, թերևս, չկա քրոնիկոնը վերաշարադրելու անհրաժեշտություն: «Վերջ թավիշին» արտահայտությունն, անկասկած, ականջահաճո և պահանջված է Հայաստանի հանրության և անգամ Սփյուռքի մի ստվար հատվածի համար: Ավելին, Նիկոլ Փաշինյանի հասցեին ժողովրդական և անգամ փորձագիտական, քաղաքական քննադատության, ընդդիմախոսության մի զգալի մաս եղել է հենց այն հարցադրումով, որ շատ է թավիշը, և քիչ է նախկին համակարգի հանդեպ խստությունը, այսպես ասած՝ հանրությունից յուրացվածը վերադարձնելու դինամիկան և այլն: Այդ բոլոր քննարկումներին և հարցադրումներին քաջածանոթ ենք բոլորս, և դարձյալ չկա վերաշարադրելու կամ մանրամասնելու կարիք: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ խոսելով թավշի մասին, մենք թերևս պարզունակացնում ենք Հայաստանի Հանրապետության զարգացման, ռեֆորմացիայի, արդիականացման, անվտանգության վերականգնման, կայունության, դիմադրունակության բարձրացման հետ կապված հարցերը: Իսկ դրանք խորքային հարցեր են, որոնք չեն կարող լուծվել կամ ծածկվել «վերջ թավիշին» քաղաքական հռետորաբանությամբ:

Ի վերջո, հարկ է արձանագրել չափազանց պարզ բաներ՝ անգամ քաղաքական հայացքներից, համակրանքից կամ հակակրանքից, և անգամ անկախ անձնական համակրանք-հակակրանքներից: Պետք է արձանագրել, որ Հայաստանի հանրությունը միատարր չէ, չի եղել այդպիսին և, թերևս, պետք էլ չէ, որ լինի: Խոսքը նաև վերաբերում է հայությանը: Ըստ այդմ՝ մեր ազգային-պետական ռազմավարական խնդիրը պետք է լինի ոչ թե այդ բազմազանության միատարրեցումը, բազմազանության, տարբերությունների և անհամաձայնությունների վերացումը, ոչ թե մեր կյանքի մոնոլիտ սրբացումը կամ ֆետիշացումը, այլ հակառակը՝ այդ բազմազանության կապիտալիզացիան համակեցության մի մեխանիզմի շնորհիվ, որը մեզ թույլ կտա ապրել միասին մեր անհամաձայնություններով, մեր տարբերություններով՝ ընդհուպ նույնիսկ արժեհամակարգային և գաղափարական, ոչ միայն սոցիալական, տնտեսական և քաղաքական: Այդ բազմազանությունն է մեր ուժը, և երբ մենք դրա համակեցության մեխանիզմ, բանաձև գտնելու փոխարեն փորձում ենք փնտրել կամա, թե ակամա մոնոլիտ ստանալու ճանապարհ, մենք մոլորվում ենք կամ հայտնվում ենք պարզապես փակուղում: Սա ամենևին չի նշանակում աչք փակել մեր կյանքի անօրինականությունների՝ հատկապես պետական ու հանրային ունեցվածքի մսխման վրա, որն, ի վերջո մեզ արժեցել է պետական դիմադրունակություն և պարտված պատերազմ:

Ի վերջո, այստեղ էլ ոչինչ միարժեք չէ, մեր զոհերի, մեր եղբայրների կորստի ահռելի ցավից բացի: Բայց, հենց այդ ցավը նաև մեզ պետք է պարտավորեցնի, որովհետև հայրենիքի համար կյանք տված մեր եղբայրներն ու հայրերը իրենք էլ եղել են բազմազանության կրողներ, նրանք չեն ունեցել մեկ քաղաքական կողմնորոշում կամ մեկ գաղափարական ուղղվածություն, նրանք գուցե եղել են քաղաքական հակադիր ճամբարների ներկայացուցիչներ, բայց արտաքին սպառնալիքը նրանց մեկտեղել է համատեղ պայքարի դաշտում և, դժբախտաբար, արժեցել նաև կյանք: Հետևաբար, այդ հանգամանքը ինքնին մեզ պետք է բերի խորքային եզրահանգման, որ անգամ օրինականության հասնելու ճանապարհը մենք արդյունավետ կարող ենք անցնել միայն այն դեպքում, երբ կունենանք մեր տարբերություններն ու անհամաձայնությունները համակեցության նվազագույն կանոնների և հարթության ելակետում տեղավորելու իմաստնություն՝ դրա վրա կառուցելով մեծ աշխարհում մեր փոքր պետության վերելքը; Որովհետև, երբ մենք չունենք այդ համակեցության բանաձևը, մեր բազմազանությունն ու տարբերությունները ոչ թե մենք ենք օգտագործում մեր պաշտպանունակության և զարգացման համար, այլ մեր հակառակորդներն ու թշնամիները, հայկական պետականության և համահայկական գործոնի չարակամներն են ծառայեցնում մեր իսկ դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում