Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը կարիերան կշարունակի ղազախական «Կայսար» ֆուտբոլային ակումբում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տեղափոխության և պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասնություններ հայտնի չեն:
Մինչ այս Ղադիմյանը հանդես էր գալիս Բելառուսի առաջնությունում: «Նեման»-ի կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է 29 խաղի` խփելով 12 գնդակ: