Կարդացի Fly Armenia Airways ավիաընկերության տեղեկատվությունը, համաձայն որի իրենց օդանավը Տալլինից թռիչք է կատարել Կիևի հոստոմել օդանավակայան, տեխնիկական սպասարկում կատարելու, և անհայտ պատճառներով հայտնվել է Թեհրանում….
Ստորև ներկայացնում եմ Կիևի և Թեհրանի միջև ընկած հեռավորությունն ըստ travelmath մասնագիտական ծրագրի:
Ուղիղ գծով այն կազմում է 2346 կմ, պարոնայք, երկու հազար երեք հարյուր քառասունվեց կիլոմետր: Ոչ ավել, ոչ պակաս: Եվ թռիչքային ժամանակը կազմում է 3 ժամ և 25 րոպե: Ուղիղ գծով:
Եվ այդ տարածությունը, ըստ ավիաընկերության, օդանավն անցել է առանց տարանցիկ երկրների պարտադիր թույլտվությունների՞, առանց նախորոք հայտարարագրված թռիչքային պլանի՞…
Կիևի Հոստոմել օդանավակայանը հանդիսանում է «Անտոնով» ֆիրմայի թռիչքային-փորձարարական կենտրոնը:
Երկրորդ հղումը Fly Armenia-ի տեղեկատվությունն է:
Ու Քաղաքացիական ավիացիայի Կոմիտեյի հետ 4-րդ օրը դեռ «հետաքննություն են անց կացնու՞մ»…
ՀԳ: Արձագանքներում տեղեկություն ստացա, որ Հոստոմելի օդանավակայանում կա Բոինգ սպասարկող տեխնիկական ընկերություն:
կճշտեմ օդանավակայանի ղեկավարության հետ և կտեղեկացնեմ:
ՀՀԳ: Պարզեցի.
Բոինգ Սպասարկող ընկերություն Հոստոմելում կա:
Հանում եմ գրառմանս այդ մասը
https://armtimes.com/hy/article/207442