Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ռուսաց լեզվին կարգավիճակ տալուն կհաջորդի ռուսական անձնագրերի տրամադրումը

Արցախի Ազգային ժողովի պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Լեզվի մասին» 2013 թվականին ընդունված օրենքում փոփոխությունների նախագիծ։ Նախագծով նախատեսվում է ռուսերենը ևս դարձնել ԱՀ պաշտոնական լեզու։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը»,-  նշված է նախագծում: Որպես հիմնավորում նշվում է. «Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակցությունը պահանջում են ռուսաց լեզվի դերի վերագնահատում»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝  որոշումը վտանգավոր է, և սրան կարող են հաջորդել այլ՝ ավելի վտանգավոր միտումներ, ընդհուպ մինչև արցախցիներին Ռուսաստանի անձնագրերի տրամադրումը: «Անկեղծ ասած, համոզված եմ, որ այս նախագիծը բոլորովին թելադրված չէ Հայաստանի ազգային շահերից և ընդհանրապես Արցախի խնդիրների լուծման մտահոգությունից։ Խիստ զգայական որոշում է։ Ռուսերենին առանձնահատուկ կարգավիճակ տալն ընդամենը խոսում է մեր ազգային ինքնության հերթական ճգնաժամի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ պետք էր բարձրացնել ռուսերենի և ընդհանրապես օտար լեզուների ուսուցման մակարդակը. «Դրա համար  բացարձակ անհրաժեշտություն չկար այդ լեզվին  շնորհել պետական կարգավիճակ։ Մենք կատարում ենք հին սխալները։ Հիշում եք արցախյան շարժման առաջին փուլը, որի ընթացքում մենք տեսնում էինք, որ Ադրբեջանի կազմում լինելով՝ արցախցիները չէին կարողանում խոսել հայերեն։ Քաղաքի բնակիչները խոսում էին միայն ռուսերեն՝ իրենց բնորոշ առոգանությամբ, իսկ գյուղերի բնակիչներից ամեն մեկը խոսում էր Արցախի հնագույն բարբառի իրենց ենթաբարբառներով։ Վերջին ամենակարևոր նվաճումը, որ անցած հինգ տարիներին ես արձանագրել էի պարբերաբար Արցախ գնալով, հայերեն խոսքի մշակույթի բարձրացումն էր։ Իսկ հիմա մենք վերստին ուզում ենք գահավիժել։ Եթե ռուսերենը դառնում է պետական լեզու, ինքն արդեն զբաղեցնում է հիմնական դերը։ Մենք նորից կստանանք ռուսախոս արցախցիների մեծ բազմություն, իսկ ռուսախոս արցախցիներից մենք անցում կկատարենք Ռուսաստանի անձնագիր երազող հայ բնակիչների, որոնք իրենց ազգային գիտակցությունը կորցրած, իրենց էթնիկական պատկանելությունն աստիճանաբար ջնջող անհատներ կլինեն։ Իսկ համաշխարհային զարգացումներն ապացուցում են, որ սեփական ազգային  ինքնությունը չգիտակցող անհատները համաշխարհային մրցակցության մեջ չեն կարող արդյունավետ լինել»։

Նարինե Դիլբարյանն արձանագրում է՝ Արայիկ Հարությունյանի իշխանությունը միայն պահի խնդիրներ է լուծում և խորքային որևէ եզրակացություն չի կատարում. «Պատերազմի ընթացքում ձախողումների շարքը վկայեց այդ մասին։ Գուցե պետք է վերստին մտածել ու հասկանալ, որ պետք չէ սեփական ձեռքերով կտրել այն ճյուղը, որի վրա դու գտնվում ես։ Ռուսները բոլորովին կարիք չունեն, որ հայ ժողովուրդն իրենց հաճոյանա։ Սովորե՛ք լավ ռուսերեն, բոլորովին կարիք չկա  պետական կարգավիճակ շնորհելու։ Կրկնում եմ՝ շատ վտանգավոր որոշում է, որի հետևում կանգնած է լինելու Ռուսաստանում ապրելու, ռուսական անձնագիր ունենալու մասին երազանքը»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում