Կիևի կենտրոնում, Գորոդեցկի փողոցում, ընդհարում է տեղի ունեցել ավտոմեքենայի վարորդի ու հետիոտնի միջև, որի արդյունքում հետիոտնը սպանվել է:
Ըստ Strana.UA պարբերականի, միջադեպը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին: Ընկերները փողոցն անցել են «զեբրայով», սակայն նրանց թվացել է, թե «Hyundai» ավտոմեքենան համարյա դիպել է իրենց: Նրանք հետ են վերադարձել և որոշել հարաբերությունները պարզել «Hyundai»-ի վարորդի հետ: Սակայն վերջինս արագ դուրս է ցատկել մեքենայի սրահից և մի քանի հարված հասցրել հետիոտնին, որը ընկել է և գլուխը հարվածել սալահատակին:
Վարորդը փախել է դեպքի վայրից, իսկ ժամանած բժիշկներն արձանագրել են 55-ամյա հետիոտնի մահը:
Որոշ ժամանակ անց վարորդը բերման է ենթարկվել: Նա Ուկրաինայում կացության թույլտվություն ունեցող Ադրբեջանի 28-ամյա քաղաքացի է: Ձերբակալվածին կարող է սպառնալ 10 տարվա ազատազրկում:









































