Արցախի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել ռուսերենին հայերենի կողքին պաշտոնական կարգավիճակ տալու մասին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը, նշված է Լեզվի մասին օրենքի փոփոխության նախագծում։ Ինչ գործընթացի հետ մենք գործ ունենք: Կան նաեւ մարդիկ, որոնք վստահ են, որ օրենքի ընդունումը Ռուսաստանի «փափուկ ուժի» մասն է, որն արդեն պահանջել է Նժդեհի արձանի ապամոնտաժումը, իսկ հիմա ուզում է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ Արցախում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի հետ: