Ճապոնացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանգնեցնել ծերացումը և երիտասարդացնել օրգանիզմը: Նրանք դեղամիջոց են մշակել, որը կարող է հաղթահարել այդ խնդիրը: Դեղամիջոցի նախատիպն արդեն կլինիկական փորձարկումներ է անցնում:
Այն թույլ կտա ազատվել օրգանիզմի «ծերացող» բջիջներից և արգելակել տարիքային հիվանդությունների զարգացումը: Տոկիոյի համալսարանի բժշկության գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Նականիշիի խոսքով, դեղամիջոցը կարող է լայն շուկա դուրս գալ 5-10 տարի հետո: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա մարդիկ մինչև 100 տարի առողջությունը պահպանելու հնարավորություն կունենան, վստահեցրել է փորձագետը:







































