«Հայերենը Արցախում դառնալու է հայհոյելու լեզու, բանվորների լեզու․ սա ռուսներին հաճոյանալու նախագիծ է, որի կարիքը նրանք չունենք»․ նման ձևակերպում է անում Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյան՝ անդրադառնալով Արցախում ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությանը։ Հարցին, թե ունի՞ տպավորություն, որ պատերազմից հետո Հայաստան-Արցախ կապը որոշ շրջանակներ թուլացնելու փորձեր են անում, նշում է՝ այդ կապը արդեն իսկ սասանված է։








































