«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարան է ներկայացվել Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը:
Հետաքրքիրն այն է, որ զեկույցի հեղինակներն ուսումնասիրել են 2016-17 թվականների և դրան նախորդած տարիներին ջրային համակարգում առկա խնդիրները: Այսինքն՝ հերթական անգամ բացահայտվել են նախորդ իշխանությունների ժամանակ կատարված բացթողումները և թերությունները: Խորհրդարանականներին պետք է երևի հուշել, որ արդեն գրեթե 3 տարի Հայաստանում նոր իշխանություններ են, և իմաստ ունի ուսումնասիրել, թե ինչ է եղել նախկինում և ինչ է փոխվել ներկայում, եթե իհարկե փոխվել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:










































