Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է համարել այն ենթադրությունները, թե Ռուսաստանը կապված է Ֆրանսիայի վրա կիբերհարձակումների հետ: Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ֆրանսիայի հատուկ ծառայությունները հայտնաբերել են հաքերային հանցագործությունների հետքեր, որոնք կարող են կապված լինել Ռուսաստանի Դաշնության հետ:
Պեսկովը նշել է, որ հրապարակումները չեն պարունակում մեղադրանքներ Մոսկվայի հասցեին, դրանք վերաբերում են միայն մարդկանց որոշակի խմբերի, որոնք, այս կամ այն կերպ, կարող են կապված լինել Ռուսաստանի հետ:
«Դուք չեք կարող ասել, որ Ռուսաստանին ինչ-որ բանում մեղադրել են», – նշել է նա:
Նախագահի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը ներգրավված չէ և չի կարող ներգրավվել կիբերհանցագործությունների մեջ:









































