ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական դաշինքը ռազմաբազա է ստեղծում Սիրիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:
Զեկույցի համաձայն, բազան տեղակայվելու է Թուրքիայի ու Իրաքի հետ Սիրիայի սահմանի մոտ:
Բազայի շինարարությունը ընթանում է Հասեկե նահանգում գտնվող Այն-Դավար բնակավայրի մոտակայքում:
Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ն ստեղծել է շուրջ ութ ռազմաբազա: Դրանցից ամենամեծը տեղակայված է նավթաբեր շրջանների մոտ, որոնք վերահսկվում են ամերիկացիների ու քրդերի կողմից: