Բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը առաջին անգամ կփորձարկվի 6-ից 17 տարեկան երեխաների շրջանում: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ թեստերը կօգնեն որոշելու դեղամիջոցի արդյունավետությունը:
Փորձին կմասնակցեն 300 կամավորներ: Ենթադրվում է, որ առաջին պատվաստումները կստացվեն փետրվարին:
AZD1222 պատվաստանյութը մշակվել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության մասնագետների կողմից` Օքսֆորդի համալսարանի գիտնականների հետ համագործակցությամբ: Դա վեկտորային պատվաստանյութ է, այսինքն ՝ պարունակում է թուլացած, անվնաս վիրուս և COVID-19-ի գեն:








































