ԱՄՆ-ը վաճառել է ավելի քան մեկ միլիոն բարել իրանական նավթը, որը բռնագրավվել էր անցած տարի՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում, հայտարարել է ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը:
Վաշինգտոնն օգտագործել է քաղաքացիական բռնագրավման ընթացակարգը՝ 1.2 միլիոն բարել հումքն առգրավելու համար, որն Իրանից ուղարկվել էր Վենեսուելա: Առգրավված բեռը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ այն պետք է վաճառվեր, իսկ ստացված հասույթն ուղղվեր պետական ահաբեկչության զոհերի օգնության հիմնադրամ: ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ վառելիքի վաճառքն այս շաբաթ ավարտվել է: Ենթադրաբար, բեռի արժեքը գնահատվում է 10 մլն դոլար: Շուտով միջոցներն ուղղվելու են հիմնադրամ:










































