Եթե ունենայինք ամուր բանակ, ունենայինք՝ բնակեցված, ոչ թե՝ ամայի տարածքներ, կունենայինք այլ իրավիճակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Արցախում սանձազերծված պատերազմում պարտությունը մեր 30 տարվա սերնդի գործողությունների հետևանքն էր։ Ես չեմ պատրաստվում որպես ՀՀ քաղաքացի իմ պատասխանատվությունը բարդել ուրիշի վրա և միայն իմ աշխատանքի շնորհիվ եմ պլանավորում շտկել այն իրավիճակը, որում հայտնվել ենք»,-ասաց նախարարը։









































