Որոշ կրիպտոարժույթներով գործառնությունները արդեն այս տարի հասանելի կդառնան Mastercard վճարային համակարգի օգտվողներին, հաղորդել է կորպորացիայի փոխնախագահ Ռաջ Դամոդարան:
«Հենց այս պահին մենք պատրաստվում ենք կրիպտոարժույթի և վճարումների ապագային, հայտարարելով, որ այս տարի Mastercard–ը կսկսի աջակցել որոշ կրիպտոարժույթների ուղղակիորեն մեր ցանցում», – ասվում է հայտարարության մեջ:
Դամոդարանն ընդգծել է, որ կորպորացիան ուշադիր կլինի աջակցվող ակտիվների ընտրության հարցում: