Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությւոն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Էս ի՞նչ եղավ, էս ո՞նց եղավ, որ հիշեցիք վիրավորանքի և զրպարտության մասին, ձեր դո՞ւռը չոքեց էս խնդիրը: Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ, որ դրա համար պետք է լինի պատասխանատվություն: Բայց էս դահլիճում կան մարդիկ, որոնք անբարոյականության մարմնավորում են և ամեն առավոտ ինչ-որ մեկի գլխին բերում են էդպիսի պատմություն: Երեկ արթնացա և իմացա, որ մահացել եմ նախորդ օրը»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:







































