ԱՄՆ Սենատը սկսել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցի քննարկումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախկին ղեկավարը մեղադրվում է ապստամբություն հրահրելու մեջ: Մեղադրող կողմի խոսքով, Վաշինգտոնում, ցուցարարների առաջ նրա ելույթից հետո, ամբոխը գրոհել է Կապիտոլիումի շենքը:
Սենատորները պետք է պարզեն՝ արդյո՞ք դա սադրանք էր: Կողմերից յուրաքանչյուրն ունի 16 ժամ՝ իր դիրքորոշումը հայտնելու համար: Դրանից հետո սենատորները, որոնք հանդես են գալու որպես երդվյալ ատենակալներ, քվեարկելու են գործի վերաբերյալ:
«Ամերիկան պետք է իմանա ճշմարտությունը հունվարի 6-ին խռովություն հրահրելու գործում Թրամփի դերակատարման մասին: Դա սպառնում էր մեր կառավարությանը, դա կարող էր 233 տարվա ընթացքում առաջին անգամ հեշտությամբ խափանել Միացյալ Նահանգներում իշխանության խաղաղ փոխանցումը»,- ասել է մեղադրողներից Ջեյմի Ռասկինը:











































