«Արցախի կարգավիճակի հարցը մնաց Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո: Այդ հարցի շուրջ համաձայնություն չկար սակայն այն սառեցվեց և դրվեց մի կողմ: Այս ամբողջ ընթացքում մի վտանգավոր միտումի ենք ականատես եղել, որ Ռուսաստանը անընդհատ խուսափում է կարգավիճակի մասին խոսել, վախենալով, որ ինչ-որ բան կարող է սպառնալ նոյեմբերի 9-ի համաձայնությանը: Ռուսաստանն ուներ իր գերակա շահերը և բնականաբար չէր ուզենա, որ որևէ բան սպառնա այդ հայտարարությանը»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության ԺՊԴԿ անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:
«Եվ այժմ, երբ իրավիճակը մոտ է նրան, ինչ ձևավորեց Ռուսաստանը՝ այդ համաձայնությունը փաթաթելով առաջին հերթին Հայաստանի վրա և որոշ առումով նաև Ադրբեջանի վրա, Ռուսաստանը փորձում է պաշտոնական մակարդակով բարձրաձայնել կարագավիճակի հարցի մասին և քննարկումների դաշտ բերել Հայաստանին և Ադրբեջանին այն հարցում, որտեղ ունի որոշակի մանևրելու հնարավորություն:
Կա նաև երկրորդ կողմը, դա Մինսկի խմբի հարցն է, որի նկատմամբ ՌԴ ունի պարտավորություն և կարծես թե չի ցանկանում խնդիրներ ունենալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ»,- նշեց Ղևոնդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































