ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարմրեց, երբ 2017-ի հունվարին, իր երդմնակալությունից հետո, իմացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զանգը անպատասխան թողնելու մասին և պատժեց իր ենթականերին: Այդ մասին հայտնում է բրիտանական The Independent հրատարակությունը՝ հղում անելով BBC-ի ֆիլմին:
Այն ժամանակ աշխատակազմի ղեկավար Ֆիոնա Մակլեոդ Հիլը խոստովանեց, որ այդ օրը Թրամփը հունից դուրս էր եկել:
«Դուք ասում եք, որ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Սպիտակ տուն, և այդ մասին ես նո՞ր եմ իմանում, հիմա՞, ընթրիքի ժամանա՞կ», – մեջբերում է Հիլը Ամերիկայի նախկին ղեկավարի խոսքերը:
Նրա խոսքով՝ Թրամփին բաց թողնված զանգի մասին տեղեկացնելուց անմիջապես առաջ, այն ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը (2016-2019), որը ներկա էր Սպիտակ տանը, հարցրեց նախագահին՝ խոսե՞լ է Պուտինի հետ:
Վաշինգտոնում Միացյալ Թագավորության այն ժամանակվա դեսպան Քիմ Դարոքը, որը զրույցի ականատես-վկան էր, պարզաբանեց, որ Մեյը մտադիր էր Թրամփի հետ խոսել Ռուսաստանի նախագահի մասին և կիսվել իր տեսակետներով:
Դիվանագետը հիշեց, որ Թրամփն այն ժամանակ զայրացած ասել էր՝ հավատը չի գալիս, որ Ռուսաստանի նախագահի զանգը իրեն չեն փոխանցել։
«Պուտինը աշխարհում միակ մարդն է, ով ունակ է ոչնչացնել Միացյալ Նահանգները, իսկ ես չպատասխանեցի նրա զանգին»,- այդ ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր Մեյին:









































