Հյուսիսկորեացի հաքերները կիբերհարձակումների ընթացքում, որոնք իրականացրել են 2019-ից մինչև 2020 թվականը ներառյալ, մոտ 316 միլիոն դոլարի չափով կրիպտոարժույթ են գողացել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առընթեր ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների պահպանումը վերահսկող հանձնաժողովի փորձագիտական խմբի զեկույցում, հաղորդում է Kyodo-ն:
Նշվում է, որ այդ միջոցները ձեռք են բերվել ֆինանսական հաստատությունների և և կրիպտոարժույթների բորսաների համակարգչային համակարգերի կոտրման միջոցով: Փորձագետների կարծիքով, այդ գումարը կարող էր օգտագործվել հրթիռային և միջուկային ծրագրերի շրջանակում իրականացվող նախագծերի ֆինանսավորման համար:









































