Այսօր՝ փետրվարի 9-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ԲԴԽ-ն առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը:
«Տիկին Թադևոսյան, շատ լավ եք ներկայացնում, շատ գեղեցիկ եք խոսում, ճիշտ խուսանավում եք որևէ գործի հանդեպ անձնական կարծիք հայտնելուց, որպեսզի չլինեք կողմնակալ»,- թեկնածուին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը և հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարցը` կապված հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը վերցնելու հետ. «Ձեր դիրքորոշումը կամ կարծիք հայտնելը ի՞նչ կողմնակալ կերպ կարող է դիտարկվել, երբ դա քրեորեն պատժելի է»:
Ի պատասխան Լիլիթ Թադևոսյանն ասաց. «Ես հակված չեմ քաղաքական գործչի հայտարարությունը մեկնաբանելու, որպեսզի հետագայում ինձ չկաշկանդեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































